
96 տարեկան հասակում կյանքից հեռացել է կինոյի եւ թատրոնի ամերիկյան դերասանուհի Սելեստա Խոլմը, ով հայտնի է “Джентельменское соглашение” ֆիլմով, որի համար նա “Օսկար” է ստացել:
Հոլիվուդյան աստղը մահացել է Նյու Յորքի իր բնակարանում: Անցյալ շաբաթ նա հիվանդանոց էր տեղափոխվել “ջրազրկում” ախտորոշմամբ, որը տեղի էր ունեցել իր հարևան Ռոբերտ Դե Նիրոյի Մանհեթանի բնակարանի հրդեհի հետևանքով: Ուրբաթ օրը Խոլմը խնդրել է ամուսնուն իրեն տուն տանել հիվանդանոցից, որտեղ եւ ընտանիքի անդամների միջավայրում նա անց է կանցրել իր կյանքի վերջին օրերը: