Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել են ԱԱԾ-ից` հավելելով, որ քանի դեռ նախաքննություն է ընթանում, փորձաքննության եզրակացությունը չի կարող հրապարակվել:
Նախորդ տարվա օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել: Ադրբեջանը նախ տեսանյութ էր հրապարակել, որտեղ ակնհայտ երևում էր, թե ինչպես են Կարենին խոշտանգելով ցանկալի «խոստովանություն» կորզում, իսկ մեկ օր անց հայտարարել էր, որ գերեվարված երիտասարդը, իբր, հանկարծամահ է եղել, կամ, ըստ ադրբեջանական վարկածի, մահը տեղի է ունեցել սուր սրտանոթային անբավարարության հետևանքով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: