Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Նաինգոլանի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ գերմանական ակումբը բելգիացի ֆուտբոլիստի համար առաջարկում է 26 միլիոն եվրո: «Բորուսիան» Նաինգոլանին առաջարկում է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ: Սակայն մարզիկն այնքան էլ չի ցանկանում փոխել իր ակումբը: Նա արդեն պայմանավորվել է իր ներկայիս ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ ու տարեկան 2.5 միլիոն եվրո կստանա:
Այս մրցաշրջանում Նաինգոլանը մասնակցել է Իտալիայի առաջնության 17 խաղերի ու դարձել է 3 գոլի հեղինակ: