Սեյրան Օհանյանը և Արմեն Երիցյանը մեկնել են Տավուշի մարզ՝ կրակոցների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հաշվի առնելով այս գիշեր Տավուշի մարզում, ինչպես նաև ԼՂՀ-Ադրբեջան սահմանին գրանցված դեպքերը՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը որոշել է անձամբ գնալ Տավուշի մարզ ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Մեր տեղեկություններով, Տավուշի մարզ է մեկնել նաև ՀՀ արտակագ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը:

Բայց քանի որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջի միջոցով հայտնել է, թե իրենից լուր ճշտելու փոխարեն պետք է հետևել պաշտոնական հաղորդագրություններին, ուստի հրապարակում ենք մեր աղբյուրների հաղորդած տեղեկությունները, որոնք առավել քան հավաստի են:




Լրահոս