Բաց նամակ Երեվանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարգելի քաղաքապետ, պարոն Մարգարյան.
Մենք` ԵՊՀ-ի և Սլավոնական համալսարանի ուսանողներս շատ անհանգստացած ենք Երևանի Կենդանաբանական այգու կենդանիների ճակատագրով: Մենք շատ ենք սիրում մեր քաղաքը և շատ ուրախ ենք, որ հիմա ` այդքան տարի բարձիթողի վիճակից հետո, մենք ունենք գեղեցիկ քաղաք, որն օր օրի էլ ավելի է գեղեցկանում: Իհարկե դա Ձեր և մեր պետության հոգատար վերաբերմունքի հետևանքն է: Եվ քանի որ Կենդանաբանական այգին նույնպես մեր քաղաքի մասն է կազմում, մենք ուղակի պարտավոր ենք մտածել նաև դրա մասին: Ճիշտ է այսօր էլ կան զգալի փոփոխություններ. առաջ մենք էինք կերակրում կենդանիներին, իսկ այժմ նրանց արդեն շատ լավ կերակրում են, նաև հիմա շատ ավելի մաքուր են կենդանիների վանդակները, քան կային: Սակայն ցավոք մեր հասարակության մեծ մասը շատ վատ է վերաբերվեւմ կենդանիներին, իսկ այգու աշխատակիցները որքան էլ, որ ուշադիր են, հսկում են, սակայն այդքան մարդկանց ուղակի ֆիզիկապես հնարավոր չէ հսկել: Մենք գիտենք, որ կա ծրագիր կենդանիներին վանդակներից դուրս բերելու և ազատ տարածքում պահելու վերաբերյալ: Մենք շատ ուրախ ենք այդ ծրագրի համար, քանի որ կենդանիները կլինեն ավելի ապահով ,և որն ամենակարևորն է, ազատ և հանգիստ: եվ քանի որ մենք գիտենք, թե Դուք որքան մտահոգ եք մեր քաղաքի համար, խնդրում ենք Ձեզ աջակցել և նպաստել, որ այդ ծրագիրը հնարավորինս շուտ իրագործվի: եվ բացի այդ ևս մի խնդրանք ունենք Ձեզ. մի քանի ամիս առաջ ծնվել էր փոքրիկ արջուկը, որին մենք տեսել ենք ընդամենը մեկ անգամ, իսկ հետո նա “չքացավ”, և մենք այդպես էլ չենք կարողանում ստանալ պատասխան, թե վերջապես ինչ է կատարվել արջուկի հետ: Խնդրում ենք Ձեզ օգնել իմանալու վերջապես, թե ինչ է պատահել նրա հետ:

ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ




Լրահոս