Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն խոսել է Հայաստանի հավաքականի և մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին:
«Մովսիսյանի խաղն ինձ դուր էր գալիս, երբ նա ելույթ էր ունենում «Կրասնոդար»-ում: Հայ հարձակվողը մեծ դեր ունի «Սպարտակ»-ում, և նրա հեռանալը մեծ հարված կլինի Մուրատ Յակինի թիմի համար: Սակայն մոսկովյան ակումբն ամենահարմարը չէ Մովսիսյանի համար: Թիմում չկա փլեյմեյքեր, ով մշտապես հարվածային դիրք դուրս կբերի հայ հարձակվողին:
Վստահ եմ, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հաջող կխաղա նաև ՄԼՍ-ում: Նրա ուժերի սահմանում կլինեն նաև Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնությունները»,- նշել է նա: