
Թայլանդում ծնողներն, ովքեր միանգամից 6 երեխա են ունեցել, նորածիններին կնքել են սիրելի ավտոմեքենաների մակնիշների անուններով` Ֆորչուն (Toyota Fortuner),Պորշե, Մինի, Աուդի, Ֆոլկսվագեն եւ Ֆիատ: Վեց երեխաների ծնվելուց հետո ծնողները ստիպված են եղել վարձել միանգամից 3 դայակ: Կինը հղիացել է արհեստական բեղմնավորմամբ, քանի որ զույգը երկար ժամանակ չէր կարողանում երեխա ունենալ: