
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութար Փրադեշ նահանգի գյուղերից մեկում իշխանությունները տեղի բնակիչներին արգելել են սիրելով ամուսնանալը եւ մի շարք սահմանափակումներ են ստորագրել կանանց համար,-գրում BBC-ին:
Ասարայի գյուղական խորհրդի անդամները վճռել են, որ այն զույգերը, ովքեր սիրելով են ամուսնանում, կարտաքսվեն գյուղից: Գյուղական ավագանին մինչեւ 40 տարեկան կանանց նաեւ արգելել Է առանց ուղեկցության այցելել հասարակական վայրեր եւ օգտվել շարժական հեռախոսներից: Գյուղի առաջնորդներն իրենց որոշումը բացատրել են տեղի կանանց անվտանգության մասին հոգ տանելու ցանկությամբ: