
Սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ծնված երեխան ավելի մեծ շանսեր ունի ապրել մինչեւ հարյուր տարեկանը, քան մյուս ամիսներին ծնվածները: Չիկագոյի համալսարանի գիտնականների խոսքերով կարեւոր դեր է խաղում միջավայրը, որտեղ մեծանում է երեխան: Այն ազդում է գեների եւ վարքի վրա: Գիտնականները հավաքել են ավելի քան 1500 երկարակյացների տվյալներ, ովքեր ծնվել են ԱՄՆ-ում` 1880-1895թթ: Պարզվել է, որ նրանց մեծ մասը ծնվել է աշնանը, ավելի քիչ` մարտին, դեկտեմբերին, հուլիսին: