Armenian text to speach

Ռուս պատգամավորները ծաղկեպսակներ են դրել Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուս պատգամավորները ծաղիկներ են դրել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ ու գրություն թողել սգո գրքում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության կապակցությամբ:

«Հայաստանի դեսպանատուն են այցելել Դաշնային խորհրդի ու Հայաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները: Նրանց թվում է Դաշնային խորհրդի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը»,- ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է Դաշնային խորհրդի անդամ Իգոր Չերնիշենկոն, ով եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը:

Վերջինս նաև հայտնել է, որ սենատորները նաև գրություն են թողել սգո գրքում, որում և՛ ողջ միջխորհրդարանական հանձնաժողովի, և՛ Դաշնային խորհրդի անունից ցավակցություն են հայտնել ողջ հայ ժողովրդին Ավետիսյանների ընտանիքին բաժին ընկած «սարսափելի ողբերգության» կապակցությամբ:




Լրահոս