Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ ցանկանում է թողնել երաժշտական կարիերան եւ ամբողջությամբ իրեն նվիրել որդու դաստիարակությանը:
“Քանի դեռ ես առողջ եմ, ես կաշխատեմ: Հենց որ Զակը մեծանա և դպրոց հաճախի, ես ցանկանում եմ ամեն օր դիմավորել նրան: Դա նրա կյանքի այն շրջանն է, որ ես չպետք է բաց թողնեմ ոչ մի վայրկյան”,-նշել է նա: Էլթոն Ջոնի եւ նրա զուգընկերոջ`Դեյվիդ ֆերնիշի, որդուն լույս աշխարհ է բերել սուրոգատ մայրը: