Նիժնի Նովգորոդում հայազգի գործարար է սպանվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ հնչեղություն ստացած հանցագործություն է տեղի ունեցել հունվարի 21-ին Նիժնի Նովգորոդի կենտրոնում, որը ստիպել է շատ նիժնինովգորոդցիների խոսել 90-ականների վերադարձի մասին: Բելինսկի փողոցում գտնվող իր տան դիմաց սպանվել է խոշոր գործարար, «Ռուբիկոն» կոնցերնի ղեկավար Եղիազար Եղիազարյանը:

«Ռուբիկոն» կոնցեռնի ղեկավար Եղիազար Եղիազարյան

Ամեն ինչ տեղի է ունեցել, երբ տղամարդը տուն է ժամանել: Նա հասցրել է իր մեքենայից հեռանալ ընդամենը մի քանի քայլ, երբ ուժեղ հարված է ստացել: Եղիազար Աղվանովիչը, նախնական տվյալներով, մահացել է գանգուղեղային վնասվածքից: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության ենթադրյալ գործիքը՝ մետաղական խողովակի մի կտոր:

Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել նրա մահվան հանգամանքները պարզելու համար: Ներկայում քննչական-հետախուզական միջոցառումներ են տարվում սույն հանցագործությունն իրականացնողի ինքնությունը պարզելու համար»,- հայտնել են Նիժեգորոդսկի մարզի քննչական կոմիտեից:

Ռուսական kp.ru-ն գրում է, որ Եղիազարյանին շատերը գիտեին: Նրա «Ռուսական բիզնես՝ Ռուբիկոն կոնցերնը» բարեհաջող կերպով աշխատել է շուկայում 23 տարի: Նրա հիմնական զբաղմունքն է եղել կամուրջների, ուղեկամուրջների, վերերկրյա մայրուղիները կառուցումն ու վերանորոգումը:

                                                        898880

898933




Լրահոս