
Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի պահվածքը կոռեկտ չէր: Այսօր` հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը` մեկնաբանելով Զոլյանին պաշտոնից ազատելու փաստը:
“Սուրեն Զոլյանի աշխատանքից ազատվելու դրդապատճառները ոչ քաղաքական էին, ոչ էլ` անձնական: Ոչ մի ենթատեքստ մի տեսեք Աշոտյանի որոշման մեջ: Պարոն Զոլյանի պահվածքը եղել է սխալ եւ այսօր էլ սխալ է: Պետական բուհի ղեկավարը պետք է ենթարկվի իր ղեկավարին: Նման սխալներ, եթե գտնվեին ԵՊՀ-ում, ես էլ ռեկտոր չէի լինի արդեն”, – ասել է Արամ Սիմոնյանը եւ հավելե: