ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը փակվե՞լ է (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ լրագրողներ այս պահին հավաքվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության առջեւ՝ պահանջելով նախարար Էդվարդ Նալբանդյանից, որպեսզի նա տեղեկություն տրամադրի՝ ինչ է անում ՀՀ ԱԳՆ-ն սահմանային այս լարված իրավիճակում:

Սակայն, ՀՀ ԱԳՆ-ն, պարզվում է, նախընտրում է գաղտնի աշխատաոճը: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը իջել է ներքեւ, զրուցել լրագրողների հետ և ասել, թե կարող է ինքն անձամբ զրուցել լրագրողների հետ՝ ոչինչ չհրապարակելու պայմանով: Լրագրողներն առարկել են:

Բալայանը կրկին բարձրացել է նախարարություն եւ լրագրողների մոտ ուղարկել մի աղջկա, ով առաջարկել է 17:30-ն ԱԳՆ շենքում հանդիպել ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ: Բայց դարձյալ նույն պայմանով՝ ոչինչ չպետք է հրապարակել: Լրագրողները կրկին մերժել են այս պահանջը՝ ասելով, որ իրենք ԱԳՆ շենք են գնացել՝ տեղեկություն ստանալու, այլ ոչ թե գաղտնի ինչ որ բաներ լսելու համար:

10847137_1543778392576026_586430259_n

10937614_1543778352576030_1292646711_n

10937706_1543778432576022_1476400002_n

10941217_1543778429242689_2012265809_n

10947699_1543778362576029_2094257792_n




Լրահոս