
Աբովյան-19 հասցեում այսօր` հուլիսի 16-ին, ակտիվորեն շինարարական աշխատանքներ են իրականացվել: Շինարարական աշխատանքներն իրականացնողները հայտնել են, որ այնտեղ սրճարան է կառուցվում, որի համար իրենք ունեն անհրաժեշտ նախագիծն ու Երեւանի քաղաքապետարանի շինթույլտվություն: Քիչ անց տարածքում դադարեցվել են փորման աշխատանքները: “Թռչկան” նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանն ահազանգել է ոստիկանության Կենտրոնի բաժանմունք` իրավապահներին տեղեկացնելով, որ շինարարություն է իրականացվում, իսկ կառուցապատողը շինթույլտվությունը ցույց չի տալիս: Տարածքում կառուցապատման աշխատանքներ է իրականացնում “Սահակյան ՇԻՆ” ընկերությունը: