
Թբիլիսիում երկու մարզիկներ` 23-ամյա Մարիամ Քանդաշվիլին եւ 25-ամյա Գոգա Գոլետիանին մեկ ճոպանով թռչել են կամրջից, ինչից հետո այն պոկվել է եւ նրանք 100 մետր բարձրությունից ընկել են կիրճը: Մարիամ Քանդաշվիլին մահացել է տեղում, իսկ Գոգա Գոլետիանին՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Կատարվում է քննություն: Ըստ նախնական տվյալների՝ չեն պահպանվել անվտանգության կանոնները: