«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն էլի վատացել է: Տեր-Պողոսյանը տառապում է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄՆ-ում բուժվել է, իսկ այս տարվա հունվար ամսին Երեւանում ենթարկվել է վիրահատության: Տեր-Պողոսյանների անվտանգության աշխատակից Արսեն Չիչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչեւ հուլիսի 15-ը նրան կրկին տեղափոխելու են Երեւանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ. «Բժիշկը արձակուրդ է գնացել, չգիտեմ՝ կոնկրետ 15-ին է լինելու տեղափոխումը, թե մի քիչ ուշ: Բայց բժիշկները ստուգել ու տեսել են, որ էդ ուռուցքը կա, ու պետք է նորից վիրահատվի»: Մեր զրուցակիցը նշեց, որ եթե թույլ տան, «Տեր-Պողոսյանին դուրս կտանենք, դա էլ կանենք, որպեսզի 100-տոկոսանոց լինի»: Վերջինս հավելեց, որ մանկապղծության համար դատապարտված Տեր-Պողոսյանն այժմ գտնվում է Հրազդանի քրեակատարողական հիմնարկում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ