Այսօր անսպասելի կերպով հրաժարական է տվել Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն. հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Ինչպես ասվում է նախարարի հայտարարության մեջ, նա ընդունել է սույն որոշումը, քանի որ իրեն մեղադրել են Զուրաբ Վազագաշվիլիի մահվան մեջ մեղավոր չինովնիկներին հովանավորելու մեջ:
«Բոլոր հայտարարություններն այն մասին, որ ես հովանավորել են այն ոստիկաններին, ովքեր մեղադրվում են 2006-ի մայիսի 2-ին Զուրաբ Վազագաշվիլիի սպանության մեջ և որոնք, իբրև թե, արդյունքում խանգարել են հետաքննությանը, չեն համապատասպանում իրականությանը, սակայն ես որոշակի պատասխանատվություն եմ զգում Զուրաբի հոր՝ Յուրի Վազագաշվիլիի մահվան մեջ, ում պայթեցրել են որդու գերեզմանին և հրաժարական եմ տալիս»,- գրել է Չիկաիձեն: