
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ի պատասխան armlur.am-ի հարցի, թե ինչու է ԵԱՀԿ Մինսկի խումբն աչք փակում վերջին օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի ինտենսիվ խախտումների ու հայկական կողմի կրած կորուստների դեպքերին, համացանցում գրառում է կատարել՝ կոչ անելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին դադարեցնել բռնությունը:
«Դիմում են նախագահներին՝ դադարեցրե՛ք շփման գծում բռնությունն ու շարունակե՛ք բանակցությունները»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը մշտապես դիմում է երկու երկրների նախագահներին՝ հաշվի չառնելով այն, որ նախահարձակ լինող կողմը մշտապես Ադրբեջանն է: