«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 22-23-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովում ներկայացրել է իր մշակած «Հայոց Ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը և եվրոպական արժեքները» պաշտոնական բանաձևի նախագիծը, որը քննարկումը հետաձգվել է մինչև մարտ ամիսը՝ ԵԺԿ հաջորդ համաժողով:
«Ժառանգության» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը հայտարարել է, որ Երևան վերադառնալուն պես կլրամշակի բանաձևի առաջարկի և որոշման այն մանրամասները, որոնք այժմ չեն ընդունվում կամ չեն դրվում քվեարկության:
Բանաձևի նախագծում ԵԺԿ-ն, ի թիվ այլ հարցերի, վերահաստատում է հայ ժողովրդի Ցեղասպանության և Մեծ Հայրենազրկման ճանաչումն ու դատապարտումը 2015թ. ապրիլի 24-ի՝ հարյուրամյա տարելիցի նախօրեին: