Ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանն արդեն կարողանում է իր ձախ ձեռքը շարժել: Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում 2011-ի դեկտեմբերի 28-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վնասվածք էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Գեւորգ Էդիկի Եղիազարյանը: Նա հիմա գտնվում է Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Զինծառայողի մոտ ախտորոշվել է պարանոցային ողի եւ ողնուղեղի լրիվ ընդհատում, այսինքն` պարանոցային վեցերորդ ողից ներքեւ նրա ողնուղեղը չի «աշխատում»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեւորգի մայրը՝ տիկին Նաիրան, տեղեկացրեց, որ որդին սկսել է վերջույթները շարժել. «Այսինքն՝ ուղեղը թելադրում է: Իսկ ոտքի ռեֆլեքսն աշխատում է: Բոլորս զարմացած էինք: Սա հրաշք է»: Տեղեկացնենք, որ բժիշկները կոնսիլիումի ժամանակ վստահեցնում էին, որ զինվորն այլեւս չի կարող վերականգնել իր առողջությունը:
ՀՐԱՇՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ