ՀՀ տնտեսության մոնոպոլացումից խոսելիս լավ կլիներ, որ Քոչարյանն իր անունն էլ շեշտեր. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ ասել է Ռոբերտ Քոչարյանը տնտեսության մոնոպոլացման մասին, նոր բան չէ, բայց լավ կլիներ, որ նա իր՝ տնտեսության վերաբերյալ գնահատականներում շեշտեր նաև սեփական մասնակցությունը: Նա շատ է նպաստել նրան, որ Հայաստանում նմանատիպ տնտեսություն ձևավորվի: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` 2rd.am-ին տված հարցազրույցում տնտեսության վերաբերյալ նեկայացված գնահատականներին, նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ցավոք սրտի, մենք ունենք հենց այդպիսի վիճակ: Մեր տնտեսությունը, իրոք, մոնոպոլացված է: Շատ հավանական է, որ նա ինչ-որ քայլ տեսնում է ապագայում, որ ներկայիս իշխանությունների վերաբերյալ նման դիտարկումներ է անում: Քոչարյանի այդ հաշվարկներն իրավիճակի կտրուկ փոփոխության հաստատ չեն կարող բերել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս կարծիքով՝ մեր հասարակությունը բոլորովին էլ ցանկություն չունի Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտում տեսնել:

«Մեր հասարակությունը բոլորովին այլ ակնկալիքներ ունի: Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը հասարակության ցանկությունների մեջ կա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:




Լրահոս