
«Մեզ համար ինքնանպատակ չէ առաջադրվելը, սեփական թեկնածուով մասնակցելը»:
Ունեցած նպատակների բազմազանությամբ նույնպես ՀՅԴ-ն երբեք աչքի չի ընկել: Ճիշտ է, դաշնակցականները, խորհրդավոր ու լուրջ տեսք ընդունելով, միշտ են պնդել, որ եթե իրենց շուրջ ուժեր համախմբվեն, ապա ավելիին կհասնեն, բայց եւ լավ են իմացել, որ ճակատագրով միայնության են դատապարտված: Հիմա էլ, դեռ քարոզարշավը չսկսած, Ա. Ռուստամյանն իրենց օլիմպիական հետաքրքրությունների մասին է շտապում բարձրաձայնել: Ու դարձյալ գերնպատակը մասնակցությունն է՝ միտված պարզապես գլխաքանակ ապահովելուն: Հին ընկերները մշտապես հաղթողի հավակնություն ունենալուց հեռու են մնում: