
«Մի կոճակի սեղմմամբ կարողանում ենք հարցումներ կատարել եւ շատ արագ ստանալ հարցումների պատասխանները»:
Քեթրինի Միհրանն այնպիսի զարմանքով է արձանագրում մի կոճակի սեղմման փաստը՝ իր ընձեռած հնարավորություններով, որ թվում է՝ նորագույն տեխնոլոգիաներն անսպասելիորեն են ներխուժել ԴԱՀԿ: Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ, երբ հայրենի նախարարներից մեկին քարտուղարուհին ասել էր, թե «ֆաքս է եկել», նախարարը խնդրել էր հյուրասիրել սուրճով, մինչեւ ազատվի: Հիմա էլ երիտասարդ պաշտոնյան է կրկնում իր նախորդներին՝ ապշած մնալով, թե ինչեր կարող է անել մի կոճակը: Պարզվում է, որ ԴԱՀԿ-ում անգամ կոճակներն են հարցերի պատասխանում: Իսկ պետն ինչե՜ր է անում: Անգամ մի «գյոզալ» նախարարի զոհաբերեց իր անպարկեշտությամբ: