
«Ինտեր»-ի 20-ամյա պաշտպան Իբրահիմ Մբայեն վարձավճարով տեղափոխվել է «Բոլոնիա»: Այդ ակումբը Սերիա Բ-ում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
Ֆուտբոլիստը 2012 թվականից ելույթ է ունենում «Ինտեր»-ում, սակայն մասնակցել է միայն մեկ պաշտոնական հանդիպման։ 2013-14 թթ. մրցաշրջանում սենեգալցի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Լիվորնո»-ում։
«Բոլոնիա»-ն կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտիժց հետո գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: