
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էսեկիել Լավեսին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել թիմը:
Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը դժգոհ է 29-ամյա արգենտինացու գործողություններից և պատրաստվում է վաճառքի հանել վերջինիս տրանսֆերը:
Լավեսիի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը, «Լիվերպուլ»-ը, «Տոտենհեմ»-ը, «Յուվենտուս»-ը և «Ինտեր»-ը: