«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական վիճակին վերաբերող փակ քննարկում` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Մեզ հասած լուրերով՝ քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Կառավարության տնտեսական բլոկի նախարարները:
Այն փաստը, որ այս օրերին սահմանին տիրող լարվածության պայմաններում ՀՀ ղեկավարությունը տնտեսական վիճակի հետ կապված փակ քննարկում է կազմակերպում, թույլ է տալիս ենթադրել, որ իշխանությունները Հայաստանի տնտեսությունում հնարավոր զարգացումների հետ կապված լուրջ մտավախություններ ունեն, որոնք ավելի հրատապ են, քան սահմանում տիրող վիճակը»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: