«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 57 տարեկան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ի սկզբանե նախատեսված է եղել, որ Աբրահամյանն իր ծննդյան տարեդարձը նշելու է պաշտոնյաների նեղ շրջանակի հետ, կիրակի օրը:
Ենթադրվել է, որ այդ միջոցառմանը կմասնակցեն այն պաշտոնյաները, որոնց Աբրահամյանը վստահում է եւ համարում իր «թիմի» անդամ: Սակայն հետագայում Հովիկ Աբրահամյանը որոշել է այդ մտքից հրաժարվել եւ ծննդյան օրն անցկացնել ընտանիքի անդամների շրջապատում:
Մեզ չհաջողվեց տեղեկությունը պաշտոնապես ճշտել: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչու է վարչապետը որոշել ծննդյան տարեդարձը լայն շրջապատում չնշել»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: