Պատվիրատուն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, որը գտնվում է ք. Երեւան, Կառավարության շենք N 3 հասցեում, www.armeps.am կայք-համակարգի միջոցով հայտարարում է բաց ընթացակարգ: Բաց ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել տոհմային երինջների գնման պայմանագիր (այսուհետեւ՝ պայմանագիր): Գնման առարկա է հանդիսանալու տոհմային երինջների ձեռքբերումը, որի գնումն իրականացվելու է էլեկտրոնային ձեւով՝ ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1916-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան: Բաց ընթացակարգի հայտեր կարող են ներկայացնել բոլորը՝ անկախ նրանց՝ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից: Մասնակիցների հայտերի եւ որակավորման տվյալների՝ բաց ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար մասնակիցները պետք է www.armpes.am կայք-համակարգի միջոցով պատվիրատուին ներկայացնեն բաց ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր: Ընթացակարգի մանրամասները ճշտելու նպատակով զանգահարել 54-21-19 հեռախոսահամարով: