«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Արաքս» թռչնաֆաբրիկան Ամանորի նախաշեմին մեծ քանակությամբ հավկիթ է ներկրել Հայաստան եւ այն տեղական արտադրանքի անվան տակ վաճառել:
Սակայն ներկրված հավկիթն ընկերությունը չի հասցրել սպառել, ինչի արդյունքում ավելցուկ է կուտակվել: Տեղեկությունները ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանին, ով լսելով հարցը՝ կարճ պատասխանեց. «Ո՛չ, նման բան չկա»: Տեղեկացնենք, որ նշված թռչնաֆաբրիկայի սեփականատերն է Խաչիկ Խաչատրյանը»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: