«Բրազիլիայում 2 անօթեւան աղբանոցը «քրքրելիս» պատահմամբ 10 հազար դոլարին համարժեք 20 հազար ռեալով լի տոպրակ են գտել»,-գրում է The Telegraph-ը: Սակայն նրանք գումարը յուրացնելու փոխարեն այն հանձնել են ոստիկաններին: «Բոլորը կարծում են, թե խելագար ենք: Մենք կարող էինք վերցնել գումարն ու հեռանալ: Սակայն մայրս ինձ այլ կերպ է դաստիարակել. նա սովորեցրել է, որ երբեք չի կարելի գողանալ»,-նշել է անօթեւաններից մեկը: Ըստ իրավապահների տվյալների` այդ գումարը գողացվել է քաղաքի ճապոնական ռեստորանից:
ԳՏԵԼ ԵՆ ԱՂԲԱՆՈՑԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ