Գիտնականները պնդում են, որ մի քանի ժամ կանգնած մնալու միջոցով հնարավոր է երկարացնել կյանքը: ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ այն մեծահասակները, որոնք օրական միայն երեք ժամ են նստած մնում, երկար ապրելու առավել մեծ հավանականություն ունեն: Ըստ գիտնականների` նույն ազդեցությունն ունի նաեւ հեռուստացույց քիչ դիտելը: Այն մարդիկ, որոնք օրական միայն երկու ժամ են հեռուստացույց դիտում, ավելի երկար են ապրում: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Հետազոտողների կարծիքով` ԱՄՆ-ում մահացությունների 27 տոկոսը կապված է չափազանց երկար նստելու հետ:
ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ