
Բրազիլիայի ամենախիտ բնակեցված շրջանները պայքարում են երաշտի դեմ, որի նմանը չի գրանցվել 1930 թվականից: Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, հայտարարել է Շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Իզաբելլա Թեյշեյրան:
Սան-Պաուլու, Ռիո դե Ժանեյրո ու Մինաս-Ժերայս նահանգներում ստիպված են խնայողաբար օգտագործել խմելու ջուրը, հայտարարել է նա:
Երկրում տիրող իրավիճակը նախարարը գնահատել է որպես անհանգստություն հարուցող: Ամենից շատ երաշտից տուժել է գյուղատնտեսությունը, ինչը կխորացնի Բրազիլիայի տնտեսությունում առկա բարդ իրավիճակը: