Սպիտակցի Հայկոն իր ժանրում բարձր պրոֆեսիոնալ է. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստատեսությամբ պետք է ավելի շատ կենդանի համերգներ հեռարձակվեն, քան՝ տեսահոլովակներ. դա այնքան էլ հեշտ բան չէ, կապված է տեխնիկական դժվարությունների հետ, սակայն մենք այսօր հեշտ ճանապարհով գնալու իրավունք չունենք:

Այս կարծիքին է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը: Նա Armlur.am-ի հետ զրույցում անդրադարձել է ռաբիս ժանրի երաժշտության ոլորտում առկա բարձր մրցակցությանը: Մաեստրոն «խոստովանել է», որ վերջերս բավականին խորը կերպով ունկնդրել է Սպիտակցի Հայկո եւ նկատել, որ նա իր ժանրում բարձր պրոֆեսիոնալ է: Երվանդ Երզնկյանն այն կարծիքին է որ ամեն ժանր էլ իրավունք ունի ապրելու եւ կողմ չէ այն պնդմանը, թե ռաբիսը երաժշտություն չէ:

Կոմպոզիտորն անդրադարձել է նաեւ Գյումրիում վերջերս տեղի ունեցած ողբերգությանն ու դրան ուղեկցող իրադարձություններին:

Աննա Բաբաջանյան, Տիգրան Սարգսյան

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս