Հոլիվուդյան ամենաներդաշնակ զույգերից մեկը՝ Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսը, պաշտոնապես բաժանվում են: Նրանք արդեն ստորագրել են նախնական պայմանավորվածությունն ամուսնալուծության եւ իրենց 6-ամյա դստեր` Սուրիի խնամակալության վերաբերյալ: Քեթի Հոլմսը հայտարարել է, որ ցանկանում է ամուսնալուծվել, քանի որ ամուսինը սայենտոլոգների աղանդի ակտիվ անդամներից է: Հոլմսը նշել է նաեւ, որ վախենում է կրոնական մոլեռանդներից, ինչ-որ տարօրինակ մարդիկ հետեւում են իրեն ու վերահսկում իր տեղաշարժը: Քեթին նաեւ պատճառաբանել է, որ Թոմն ամուսնությունից հետո իրեն լրիվ բռնակալի պես է պահել տանը:
ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ