ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է, թե Հայաստանի արտաքին եւ ներքին պետական պարտքը թվերով արտահայտված որքան է կազմում:

Սուսաննա Աղաբեկյան, 32 տարեկան, իրավաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 1,592.7 մլրդ դրամ (4,128.7 մլն ԱՄՆ դոլար), այդ թվում`
-ՀՀ ներքին պետական պարտք՝ 216.2 մլրդ ՀՀ դրամ, 560.5 մլն ԱՄՆ դոլար,
-ՀՀ արտաքին պետական պարտք՝ 1,376.5 մլրդ ՀՀ դրամ, 3,568.2 մլն ԱՄՆ դոլար,
այդ թվում`
-ՀՀ կառավարության արտաքին պարտք՝ 1,138.4 մլրդ ՀՀ դրամ, 2,950.9 մլն ԱՄՆ դոլար,
-ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտք՝ 238.1 մլրդ ՀՀ դրամ, 617.3 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սարսափազդու այս թվերը, ցավոք, քիչ են հուզում վարկերի հույսով գոյություն քարշ տվող մեր իշխանություններին: Ավելին, որեւէ հույս չկա, թե այս գումարները կնվազեն ու չեն աճի: Տիգրան Սարգսյանի կառավարությունը հնարավորն է անում նորանոր վարկեր հայթայթելու եւ այդ կերպ տնտեսական քաոսին դիմակայելու փորձեր անելու համար:




Լրահոս