Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատ Արցախ ճանապարհից դեպի Քաշաթաղ ընկած հատվածում Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 19-ամյա ուղևոր է մահացել, ում ինքնությունը ճշտվում է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում