
Մինվոդիում ձերբակալվել է ռուս հատուկ ջոկատային Դմիտրի Սիդորենկոյի սպանության մեջ կասկածվող Միխայիլ Գրիգորյանը: Վերջինս նախօրեին ձերբակալվել է քաղաքի տարածքում, գրում է Блокнот-ը:

Հիշեցնենք, որ զանգվածային ծեծկռտուքը գրանցվել է հունվարի 21-ին Միվոդիի բարերից մեկում: Ծեծկռտուք է սկսվել 5 հատուկ ջոկատայինի ու 25 բնակիչների միջև: Ծեծկռտուքի ժամանակ դանակի հարվածով սպանվել է հատուկ ջոկատային Դմիտրի Սիդորենկոն: Միջադեպի վկաները պատմել են, որ ծեծկռտուքը սկսվել է Գյումրիում Ավետիսյանների սպանության մասին խոսակցություններից հետո:
Հունվարի 21-ին ձերբակալվել էր նաև 23-ամյա Միխայիլ Գրիգորյանը: Կասկածյալի ընկերը՝ Կարեն Թովմասյանը, ով ևս մասնակցել է ծեծկռտուքին, մինչ այս պահը չի հայտնաբերվել: