Թերթի ունեցած տեղեկություններով, ՃՈ նախկին պետ, յուրացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը չի բողոքարկել իր վճիռը, քանի որ առաջիկայում Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրելու և ազատ է արձակվելու:
Օհանյանը պատրաստվո՞ւմ է նման բան անել: Այս հարցին ի պատասխան` փաստաբան Մկրտիչ Վասակյանը ասաց. ,Դա իր անձնականն է, ես չեմ կարող նման բան ասել: Նման հարց չենք քննարկումե: Վասակյանը ասել է նաև, որ եթե Օհանյանը պատրաստվի նման բան անել, ինքը այդ մասին կիմանա: ,Նա ինձ պետք է ասի, որ ես գրեմ, ինքը չի կարող գրելե,- երեկ թերթի թղթակցին ասել է Օհանյանի փաստաբանը և ավելացրել, որ այս պահի դրությամբ ինքը որևէ խնդրագիր չի գրել: Թերթը հիշեցնում է, որ վերջին դատական նիստում Օհանյանը, պաշտպանական ճառ ասելու փոխարեն, հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` ընդունել էր իր մեղքը պետության առաջ: Նա մեղադրվում էր բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: