Վլադիմիր Պուտինի մերձավորների խումբը սեղմվել է մի քանի տասնյակ աշխատակիցներից մինչ հատուկ ծառայությունների ու ուժայինների ոչ մեծ խմբի, ովքեր աջակցում են Ուկրաինայի հանդեպ ՌԴ քաղաքականությունը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու աղբյուրների, որոնց անվանում է երկրի ղեկավարի «վաղեմի ընկերներ»:
Հրատարակչության աղբյուրները խնդրել են իրենց չգաղտնազերծել «բռնաճնշումներից խուսափելու համար»:
«Վլադիմիր Պուտինը զայրացնում է ոչ միայն Բեռլինից մինչ Վաշինգտոն ընկած առաջնորդներին: Նա նաև զայրացնում է իր ամենահարուստ ընկերներին՝ հետ մղելով Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու կոչերին ու արտաքսման ենթարկելով բոլորին՝ բացի կոշտ քաղաքականության կողմնակիցներից»,- նշում է գործակալությունը:
Bloomberg-ի զրուցակցի խոսքերով՝ Պուտինը գնալով ավելի կասկածամիտ է դառնում այն մարդկանց հանդեպ, ովքեր մեծ կարողություններ են վաստակել շնորհիվ իր հետ կապերի ու ովքեր ամենից շատ են տուժել պատժամիջոցներից: