Հունվարի 19-ին՝ կեսգիշերին մոտ, Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում երկու հարբած երիտասարդ դռնեդուռ ընկած ինչ-որ մեկին էին փնտրում: Երրորդ հարկում էլ մի դուռ թակեցին, ու դժվար է ասել՝ գտան, ում փնտրում էին, թե ոչ, բայց դուռը բացած տան տիրոջ հետ կռիվ սկսվեց:
Ոստիկանությունը ներկայացրել է տեսանյութ նշված դեպքի վերաբերյալ: Ինչպես հայտնել էինք, Երևան քաղաքի Աբելյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ մուտքի մետաղյա դռան հետնամասում հայտնաբերվել է Վազգեն Դալլաքյանի դիակը` մարմնի տարբեր հատվածներում կտրած- ծակած վերքերով:Փաստի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: