Այնպես չէ, որ ատում եմ Ադրբեջանը, չէ՛, մարդ են էլի, թո՛ղ ապրեն ոչխարի պես. Դավիթ Ամալյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր էր տղաս, դեռ նոր բլբլում էր: Միասին գնացինք Եռաբլուր, քայլում էինք: Մարդ չկար, լռություն էր: Ասացի. «Ինչ լավ լռություն է, չէ՞»: Մեծ աչքերով նայեց ինձ ու հարցրեց, թե լռությունն ի՞նչ է: Ասացի.«Դե, որ այսքան հոպարներ կան, ու ոչ մեկը չի խոսում»: Նա մի րոպե նայեց իր շուրջն ու ասաց.«Հոպարները խոսում են, մենք չենք լսում»:

Իր ֆեյսբուքյան էջում այս գրառումը կատարել է երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որն իրեն համարում է ծովի կաթիլներից մեկը, ով պատերազմի դաշտ է գնացել ու գիտակցել, թե հանուն ինչի է այնտեղ: Ըստ երգահանի տղամարդն անտարբեր չի կարող լինել կատարվող իրադարձություններին, որն իր հայրենիքին է վերաբերվում:

1990-1994 թվականներին Դավիթ Ամալյանը ծառայել է «Ազգային լեգեոն» ջոկատում եւ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Ղարաբաղյան ազատամարտին Դուշման Վարդանի հետ: Չնայած այդ ամենին ազատամարտիկը չցանկացավ խոսել պատերազմի դաշտում անցկացրած իր օրերի մասին:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս