Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն ժամանել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը:
Հաղորդվում է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում Վեհափառը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին։
Ակնկալվում է նաև, որ Արամ Ա.-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի հետ նախագահելու է Հայոց ցեղասպանության նահատակներին սրբադասելու հանձնախմբի նիստում։