Փրկարարները հայտնաբերել են ջրանցքն ընկած տղամարդու դին:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երեւանի բնակիչ Ա. Ղազարյանին հուլիսի 13-ին ժամը 19.00-ի սահմաններում տեսել են “Քանաքեռ ՀԷԿ-ի” մոտակայքում եւ այլեւս նրանից լուր չունեն: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հուլիսի 14-ին, ժամը 00.05-ին: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկով: Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ժամը 20.10-ին ջրից դուրս է բերվել Երեւանի Ահարոնյան 10 շենքի 31 բնակարանի բնակիչ, 41-ամյա Արթուր Ղազարյանի դին:




Լրահոս