Թուրքիային չի հետաքրքրում Եվրամիությանն անդամակցելու հարցը, ասել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին այսօր հայտնում է թուրքկան TRT Haber հեռուստաալիքը:
Էրդողանի խոսքերով՝ «այս պահին Անկարան փորձում է ԵՄ-ին ՝ թե արդյո՞ք իրականում Եվրամիությունը ժողովրդավարական համակարգ է, թե՞ քրիստոնեական ակումբ»:
«Եթե ԵՄ-ում կարծում են, որ Թուրքիան նրանց կաղաչի այդ համակարգին անդամակցելու համար, ապա նրանք սխալվում են»,- ասել է Էրդողանը:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության պաշտոնական բանակցությունները վերսկսվել են 2005 թ: