
Հուլիսի 16-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 8 շենքի 4-րդ բնակարանի բնակիչները նկատել են օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: