
Թայլանդի սահմանապահ ծառայությունը մայրաքաղաք Բանգկոկի օդանավակայանում մոտ կես տոննա փղոսկր է առգրավել: Անօրինական կերպով Թայլանդ մատակարարվող փղոսկրն օգտագործվում է ոսկերչական կամ էլ բուդդայական պաշտամունքի առարկաների պատրաստման համար: Այն վաճառվում է նաեւ Չինաստանում, որտեղ օգտագործվում է ավանդական բժշկության մեջ:
Վայրի կենդանիների եւ բույսերի միջազգաին առեւտրի վերաբերյալ ՄԱԿ կոնվենցիայի համաձայն՝ 1989 թվականից արգելվում է փղոսկրի վաճառքը: