
Լուսանկարն արվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում:
Կոտայքի մարզից Վայոց ձոր հասած կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունը յուրօրինակ գովազդ է անում՝ ողջ աշխարհին ազդարարելով, որ “Արզնի”-ն “Սեփական կովերի կաթից” է արտադրվում: Հետաքրքիր է՝ “սեփական կովերի” տերերը քանի՞ կրակոցի արդյունքում են ապահովում կովերի բարձր կաթնատվությունը: Բոլորն են հիշում, թե ինչպես են ընկերության սեփականատերերը պարբերաբար հրոսակախմբերի հետ համեմատվում: