Համաձայն ստացվող տեղեկությունների՝ քրդական ստորաբաժանումները հրթիռակոծել են Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքը, որը գտնվում է «Իսլամական պետության» զինյալների հսկողության տակ:
Հրթիռային հարվածների թիրախն է եղել ջիհադիստների դիրքերը, սակայն չհաստատված տվյալների համաձայն՝ գնդակոծության ժամանակ զոհվել է 3 խաղաղ բնակիչ:
Այս շաբաթվա սկզբում քրդական ստորաբաժանումները ԱՄՆ ավիացիայի աջակցությամբ սկսել են Մոսուլից հյուսիս-արևմուտք տարածքների գրավման օպերացիան: