
Իտալացի հարձակվող Ալբերտո Ջիլարդինյոն, ով հանդես է գալիս «Գուանչժոու Էվերգրանդ»-ում, այսօր բուժզննում է անցել «Ֆիորենտինա»-ում հանդես գալու համար:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ 32-ամյա հարձակվողը կմիանա «մանուշակներին» վարձակալության պայմաններով՝ հետագա գնման իրավունքով: Նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:
«Ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ես շատ երջանիկ եմ»,-հայտարարել է ֆուտբոլիստը: